Հայ վարորդների մեծամասնությունը կողմ է ավտոմեքենաները ոչ մգեցված ապակիներով վարելուն: Համենայնդեպս, Armlur.am-ին հանդիպած վարորդները նշեցին, որ մգեցված ապակիները վարելիս շեղում են և շատ դեպքում վթարի պատճառ հանդիսանում:
Ինչպես հայտնի է` Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորել է հետևել Կառավարության համապատասխան որոշմանը, որով հաստատվել է «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը»: Ճանապարհային ոստիկանության վերլուծությունները ցույց են տվել, որ վրաերթների մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը:
Մեզ հետ զրույցում վարորդներն ու ուղևորները ևս նման տեսակետ արտահայտեցին: Մեզ հանդիպած վարորդները վարում էին ոչ մգեցված ապակիներով ավտոմեքենաներ և մյուսներին խորհուրդ էին տալիս նույնպես այդպես վարվել :
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան