Ֆրանսիայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել և փակել երկրի սահմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արտակարգ դրություն է հայտարարել և փակել երկրի սահմանները՝ Փարիզում տեղի ունեցած հերթական ահաբեկչություններից հետո, փոխանցում է BBC-ն:

Երկրի նախագահը հայտնել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու մասին: Նա նշել է, որ նիստի ժամանակ 2 որոշում կընդունվի՝ երկրում արտակարգ իրադրության ռեժիմի սահմանումն ու սահմանների փակումը:

Հեռուստաուղերձի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիան մոբիլիզացնում է բոլոր հնարավոր միջոցները ահաբեկչներին չեզոքացնելու համար:

Ինչպես փոխանցում են լրագրողները, ներկա պահին Փարիզի փողոցներում գտնվում են ֆրանսիական բանակի զինյալները: Ֆրանսիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տալիս տանը մնալ: Վաղը երկրի մայրաքաղաքում չեն աշխատի դպրոցներն ու համալսարանները, ինչպես նաև թանգարանները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112­ ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս