ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար 51-ամյա Վարդգես Ղազարյանը: Նա «Լադա պրիորա» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել փողոցի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել: Սակայն դեպքը բազում «մութ կետեր» ունի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետի եղբայրը՝ Վազգեն Ղազարյանը, պատմեց. «Մարտի 8-ի առիթով մեր մարզպետը հավաք էր կազմակերպել, որին եղբայրս ուշացումով է գնացել: Նստել, հաց են կերել, խոսել են, բայց ինքը մի գրամ խմիչք չի օգտագործել: Ու դեռ միջոցառումը չավարտված՝ մեկուկես ժամ շուտ, դուրս է եկել, որ տուն գա: Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ շատ մոտիկից նրա դեմը կտրել է: Անիվների տեղը կար ասֆալտի վրա: Հիմա չենք իմանում՝ դա պատահական է եղել, թե ինչ-որ…»: Դեպքի վայրի մոտ գործող գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել են, թե գյուղապետի «դեմը կտրել» է մի սեւ մեքենա, որի համարանիշը չեն հայտնում: «Դե եղբայրս էլ փորձել է փախցնել, շուռ է եկել»,-«Ժողովուրդ»-ին ասաց Վ. Ղազարյանը:




Լրահոս