65-ամյա տղամարդը սպանվե՞լ է. առեղծվածային դեպք Աշտարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Աշտարակ կաթ» գործարանի մոտ գտնվող դաշտավայրում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է, քանի որ դիակի վրա առկա են եղել վնասվածքներ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տղամարդը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 65-ամյա բնակիչ Մամիկոն Սարգսյանն է: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ սպանության հատկանիշներով, նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն:

ArmLur.am-ի հետ զրույցում Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը հայտնեց, որ իր մահացած համագյուղացին հովիվ էր, և այնտեղ, որտեղ հայտնաբերվել է նրա դին, Սարգսյանը անասուններին էր արածեցնում: Համայնքապետի փոխանցմամբ՝ հնարավոր է Մամիկոն Սարգսայնը հանկարծամահ է եղել:




Լրահոս