Ատամի մածուկ՝ խոզանակով, կոշիկի թիակ, մեկ զույգ ցանցավոր գուլպա… որտեղից են ծագել ԴԱՀԿ-ում վաճառվող «թանգարանային նմուշները». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ատամի մածուկ՝ խոզանակով, սանր, պայուսակներ եւ այլն: Սակայն այս աճուրդում ուշագրավը վաճառվող ապրանքների ծագումն է: Բանն այն է, որ աճուրդի հանված ապրանքները «Հայկական Ավիաուղիներ» մակագրմամբ են եւ թվագրված են 2000 թվականով: Աճուրդի հանված հավաքածուն իր մեջ ներառում է նաեւ քնելու համար նախատեսված դիմակ, կոշիկի թիակ, մեկ զույգ ցանցավոր գուլպա: Նկատենք նաեւ, որ այդ ապրանքները օգտագործվում են միայն ինքնաթիռներում՝ երկար չվերթների ժամանակ:

Այս պահին ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված «թանգարանային նմուշները» 4000 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով, իսկ ընդհանուր արժեքն է 10 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ դեռեւս 2000 թվականից սկսվեց «Հայկական ավիաուղիներ»-ի մասնավորեցման գործընթացը, ի վերջո, այդ ավիաընկերությունը 2002-ին սնանկացավ, իսկ ազգային փոխադրողի լիցենզիան տրվեց «Արմավիային», որը սնանկացավ 2013-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս