«Այո և Ոչ» ռեալիթի շոուն շարունակվում է: Այսօր քարոզարշավի մասնակիցների մի մասը գտնվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ բացասական գնահատականներ տվեց սահմանադրության նախագծին և խորհուրդ տվեց իրեն դասեր չտալ:
Երբ մասնակիցներն անդրադառնում էին նախորդ սահմանադրություններին, պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանը միմյանց ստախոս անվանեցին: Մասնակիցներին Ազատ Արշակյանը հայտարարեց, որ մի խումբ մարդիկ զրկում են իշխանություն ձևավորելուց: