«Իսլամական պետության» զինյալները քիմիական և կենսաբանական զենք են տեղափոխել Եվրոպա. Daily Star

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները մաքսանենգության ճանապարհով քիմիական և կենսաբանական զենք են տեղափոխել Եվրոպա և պատրաստվում են հերթական ահաբեկչություններն իրականացնել: Այս տվյալները Եվրախորհրդարանի զեկույցից մեջբերում է բրիտանական Daily Star պարբերականը:

«Քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային նյութերը տեղափոխվել են Եվրամիության տարածք»,-նման տվյալներ են ներկայացվում զեկույցում, որը նախապատրաստվել է նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչություններից հետո:

Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ ահաբեկիչներն ակտիվորեն իրենց շարքերն են ներգրավում գիտնականների, որոնք կարող էին ինքնաշեն պայթուցիկ ստեղծել:

«Մենք գործ ունենք լուրջ սպառազինված միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ, որը ներկա պահին ակտիվորեն «դրսևորում» է իրեն Եվրոպայի փողոցներում»,-մեկնաբանել է Եվրապոլի ղեկավար Ռոբ Ուեյնրայթը:

Միևնույն ժամանակ բրիտանական պարբերականը հավաստիացնում է իր ընթերցողներին, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պատրաստ է դիմադրություն ցուցաբերել ահաբեկիչների դեմ, եթե վերջիններս որոշեն հերթական հարվածը հասցնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս