Օրեր առաջ վերաբացված Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցվել է առաջին ծնունդը: Դեկտեմբերի 6-ի առավոտյան լույս աշխարհ է եկել 26-ամյա Հասմիկ Բարսեղյանի երրորդ դուստրը: Նորածինը` Նարե Ղարեչյանն ունի 2 կգ 740 գր քաշ և 48 սմ հասակ: Առաջին ծնունդը մեծ ոգևորություն է առաջացրել նորաբաց առողջության կենտրոնի բուժանձնակազմի շրջանում:
Նշենք, որ Ճամբարակի առողջության կենտրոնը Գավառի բժշկական կենտրոնից հետո երկրորդ բուժհաստատությունն է Գեղարքունիքի մարզում, որը հիմնանորոգվել և արդիականացվել է:
Արդիականացված այս կենտրոնը հնարավորություն է ընձեռում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի տարածաշրջանի բնակչությանը որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ մատուցել տեղում` իրենց բնակավայրերին մոտ: