ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համենայնդեպս, նմանօրինակ դեպքերը ո՛չ քաղաքին, ո՛չ էլ հասարակությանը պատիվ չեն բերում: Կարծում եմ, որ, ի վերջո, պետք է սթափվել:  Հասարակությունը պիտի հասկանա, որ նման ձեւով հարցեր չեն լուծվում, չի կարելի անմեղ արյուն թափել»:

Սուքիաս Ավետիսյան «Գալա TV»

Նկատենք, որ Գյումրիում տեղի ունեցած այդ հանցագործության հետ կապված՝ շրջանառվում է Սուքիաս Ավետիսյանի կուսակցի՝ Վարդան Ղուկասյանի անունը, որը, ի դեպ, միակը չէ ՀՀԿ-ում, ում անունը շոշափվել է՝ նման միջադեպերի հետ կապված: Իսկ մարդիկ, մոռանալով, թե որ կուսակցության անդամ են, խոսում են քաղաքակիրթ ձեւերով հարցեր լուծելու մասին: Խոսելուց առաջ լավ կլիներ՝ ձեր կուսակցության շարքերը մաքրեիք կրիմինալ տարրերից, այլապես նման ելույթները ոչ այլ ինչ են, քան պոպուլիզմ: Առավել եւս, որ Սուքիաս Ավետիսյանը Վարդան Ղուկասյանի մտերիմն է: Ո՞ւմ եք հորդորում՝ Ձեր ընկերոջը թողած:




Լրահոս