«ԿՅԱՆՔ 1.500.000»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենիա» հեռուստաընկերությունը հայ երգիչ-երգչուհիների (Հայկո, Շուշան Պետրոսյան, Անդրե, Քրիստինե Պեպելյան, Սոֆի Մխեյան, Էրիկ, Արամե, Էմմի, Անահիտ Սիմոնյան…) եւ «Պան Արմենիան մեդիա գրուպ» հոլդինգի աշխատակիցների մասնակցությամբ (Արմեն Պետրոսյան՝ Մենչ, Գայանե Ասլամազյան, Մկրտիչ Արզումանյան, Հայկ Մարության, Արման Նշանյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան…) ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ «Կյանք 1.500.000» տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակն ու հոլովակի ռեժիսորը  Ռ. Մխիթարյանն է, իսկ երաժշտությունը գրել է Ա. Պարսամյանը: Այն երեկ տեղադրվել է Youtube կայքում, որտեղ նաեւ նշված է. «Այս նախաձեռնությունը կոչ է համայն մարդկությանը. կոչ այն պահանջով, որ աշխարհի որեւէ կետում չպետք է տեղի ունենա որեւէ ազգի հանդեպ այնպիսի ոտնձգություն, ինչպիսին եղավ 1915 թվականին հայերի հետ: Հայ ազգի բողոքը Հայոց մեծ եղեռնի ժխտողականության դեմ արտահայտված է երգի եւ տեսահոլովակի տեսքով»:




Լրահոս