Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Սանկտ Պետերբուրգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում մայիսի 1-ին կազմակերպել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակին նվիրված համերգ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: 
Համերգից առաջ բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարել է Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով): Հնչեցին նաև հատվածներ “Սպարտակ” և “Գայանե” բալետներից:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ:




Լրահոս