Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերեցին սեռական բնույթի հանցագործության մեջ մեղադրվող եւ դատարանից փախած կալանավորին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկել ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ կալանավոր, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանին, որը ապրիլի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):
Ա. Կաբալյանը նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Խափանման միջոցը ընտրվել է կալանքը: