Մայիսի 2-ին, ժամը 05.50-ին, “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Էդգար Ք.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մարտի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով, այն է` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ: