ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է, թե ինչպես են մարդիկ հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Ո՞րն է լինելու նրանց հետագա անելիքը:   

Հրաչյա Եղիազարյան (38 տարեկան, ատամնաբույժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մերժման վերջին հիմքը բխում է 1961թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի պահանջներից, համաձայն որի՝ եթե որեւէ պայմանավորվող պետության օրենսդրություն նախատեսում է քաղաքացիության կորուստ կամ դրանից հրաժարում, նման հրաժարումը չի առաջացնում քաղաքացիության կորուստ, եթե տվյալ անձը չունի կամ ձեռք չի բերել այլ երկրի քաղաքացիություն:
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերի ցանկը եւ դրանք ՀՀ նախագահին ներկայացնելու ընթացակարգը սահմանված են ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշմամբ:
ՀՀ քաղաքացիության դադարեցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաեւ դիմում ներկայացնելու, այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցնելու եւ ՀՀ նախագահին ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու պահանջի դեպքում հայտնում ենք մեր պատրաստակամությունն այն տրամադրելու հարցում:

Անձնագրային եւ վիզաների վարչության
իրավաբանական բաժնի պետ
Մնացական Բիչախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է պատկերացնել, թե մարդն ինչքան ծայրահեղ վիճակում կարող է հայտնված լինել՝ նման քայլի դիմելու համար: Նմանատիպ դեպքերը շատ ցավալի ու մտահոգիչ են մեր երկրի համար:




Լրահոս