Բնակարանում գտել են 74-ամյա կնոջ դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ պատշգամբում հայտնաբերել են 74-ամյա Էմմա Տ.-ի դին: Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները:




Լրահոս