ԱԱԾ աշխատակիցը ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հրապարակեց Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի դատավճիռը: Համաձայն այդ դատավճռի՝ նրա նկատմամբ կիրառվեց համաներում, նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Արմեն Տեր-Մինասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր Ռոբերտ Չիլինգարյանի հետ Լաիշյանի օգտին քրեական գործով որոշակի գործունեություն անելու եւ նրանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար (4000 դոլար): Նշենք, որ գործը Կենտրոն դատարանի վարույթում էր 2010թ. մայիսի 25-ից: 
aravot .am




Լրահոս