Փարիզում կոմայից դուրս է եկել երգչուհին, ով 6 հրազենային վնասվածք էր ստացել նոյեմբերի 13-ին «Բատակլան» համերգասրահում ահաբեկիչների հարձակման ժամանակ:
Ինչպես գրում է Sunday Times-ը՝ Լաուրա Կրուան դուրս է եկել կոմայից: Երգչուհին 6 հրազենային վնասվածք էր ստացել, փամփուշտներից մեկը սրտի մոտ է մխրճվել: Կինը 10 ծանր վիրահատություն է տարել և ամբողջ ժամանակ կոմայի մեջ է գտնվել:
Երգչուհու հարազատները ասում են, որ Լաուրան հիշում է այդ ողբերգության մասին, նա հարցեր է տալիս տեղի ունեցածի մասին, նրան տանջում են մղձավանջները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան