Շվեդիայի Սկավստա օդանավակայանի ուղևորներից մեկի ուղեբեռում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել, հայտնում է երկրի ոստիկանությունը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդկանց տարհանել են օդանավակայանի ուղեբեռների բաժանմունքից ու սպասասրահից:
Նշվում է, որ պայուսակը պատկանել է տարեց կնոջ: Սակայն նա պնդում է` չի իմացել, թե ինչպես է պայթուցիկ նյութը հայտնվել իր պայուսակում: