Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը ներկայացրեց ամանորյա տոների ընթացքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների, եղանակային պայմանների հետևանքով տեղի ունեցած դեպքերը:
Բանախոսի փոխանցմամբ՝ բավականին լուրջ դեպքեր են եղել ձյան պատճառով` ինչպես կենցաղային մակարդակում, այնպես էլ ավելի լուրջ հարթություններում: Այսպես, 676 արտակարգ դեպք է գրանցվել, որոնք տվել են 3 զոհ, 56 տուժած:
«Մեկ զոհ ենք ունեցել հրդեհից, մեկ քաղաքացի մոլորվել է բքի ժամանակ և մահացել, մեկ հոգի էլ ՃՏՊ-ի զոհ է դարձել: Հրդեհների 92 դեպք է արձանագրվել: ՃՏՊ-ների ցուցանիշները նվազել են և արձանագրվել է 25 դեպք`23 տուժածով»,- ասաց նա` հավելելով, որ այս տարի փլուզումները վեցով պակասել են, կենցաղային կանչերն են շատ եղել` աձանագրվել է 263 կենցաղային դեպք:
«234 արգելափակման դեպք է եղել, անվտանգ հատված է դուրս է բերվել 1234 տրանսպորտային միջոց, 3500 մարդ: Զանգերի թիվն աննախադեպ շատ է եղել` տասը հազարից ավելի»,- ասաց Խանգելդյանը և նշեց, որ Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությունները ծանրաբեռնված են եղել: Նրա խոսքով` ութ ծննդկանի օգնություն ցուցաբերելու դեպք է եղել:
«Նոր մոտեցումներ են մշակվում, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարությանը, իսկ տոնական օրերի ընթացքում իրավիճակի մասին զեկուցվել է ՏԿԱԻ նախարարին և վարչապետին»,- հավելեց Խանգելդյանը: