Ստամբուլի ասիական հատվածում հյուրանոց է հրդեհվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Պարբերականների տեղեկությունների համաձայն՝ այժմ մարդկանց տարհանում են հյուրանոցից:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ հրդեհվել է Ստամբուլի Մալթեպե մարզում գտնվող հյուրանոցը: Հաղորդվում է նաև, որ շատերը արգելափակվել են հյուրանոցի բարձր հարկերում:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ստամբուլի կենտրոնական հրապարակում պայթյուն է որոտացել, հաղորդվում է պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: