Ձեզ պատժել է պետք. Արամ Մանուկյանը՝ վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի այսօրվա նիստում շարունակվեց ՀՀ նոր կառավարության ներկայացրած նոր ծրագրի քննարկումը:
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Վերջինս իր ելույթը սկսեց՝ մեջբերելով մի հատված Հովհաննես Թումանյանի՝ Ավետիք Իսահակյանին ուղղված նամակից, որը գրվել է 93 տարի առաջ։
“Մի մասը՝ խաչագող սրիկաներ, մի մասը՝ գողեր և ավազակներ, մի մասը՝ ապիկար թշվառականներ, և այսքան աղետների և պարտությունների մեջ ոչ մեկը մեղավոր չերևաց, ոչ մեկ պատասխանի կանչվեց, ոչ ոք պատասխան տվեց և ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջե: Սա Հովհաննես Թումանյանի նամակից է, որը գրել է Ավետիք Իսահակյանին 93 տարի առաջ, ես այս բառերն ամբողջությամբ տեղափոխում եմ այս ժամանակի վրա, մեր ժամանակի վրա, մեր իշխանավորների վրա և հարց եմ տալիս պարոն վարչապետին. Դուք մեզնից վստահություն եք ուզում, բայց դրա հիմքերը չկան: Դուք խոստացել էիք մենաշնորհների դեմ պայքարել, որը 5 տարվա ընթացքում չի արվել, օլիգարխները հարկային դաշտում չեն, կոռուպցիայի դեմ պայքարի առումով ոչինչ չի արվել”,- ասաց Արամ Մանուկյանը:
Վերջինիս խոսքերով՝ “այս ծրագրի ընդունմամբ մարդկանց տանելու ենք հիասթափության, ընդվզման կամ մարդիկ հեռանալու են երկրից: Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանության արժանացնել”,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
lurer .com




Լրահոս