Հանքավայրի ուսումնասիրության ծրագրով կստեղծվի 75 աշխատատեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունը ,Ատ-մետալսե ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016թ. մայիսի 30-ը։ Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար։ Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս: Հետագայում վերամշակման ժամանակ առաջացած ,պոչերըե կիրառվելու են շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում։ 2013թ. պետք է թողարկվի շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ։




Լրահոս