«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 3,8 մլրդ-ի ներդրումային ծրագիր է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2016 թվականի ներդրումային ծրագիրն է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ՀԾԿՀ-ն պատրաստվում է հունվարի 27-ին համաձայնություն տալ այդ ծրագրին: Խոստացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ 809 մլն դրամ: Նշված գումարը ծախսվելու է հետեւյալ հիմնական ուղղություններով՝ «Զովունի» ենթակայանի վերակառուցում՝ 2 մլրդ 441 մլն դրամ, շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 1 մլրդ 368 մլն 71 հազար դրամ:

Իսկ, ահա, 2016 թվականին իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով եւ կկիրառվի տարեկան 4 տոկոս մաշվածության նորմա, մնացորդային արժեքի նկատմամբ յուրաքանչյուր տարի կկիրառվի 10 տոկոս շահույթի նորմա` մինչեւ հարկումը: Հիշեցնենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետական է, եւ նրա եկամուտները գոյանում են էներգետիկ ոլորտի ընկերություններին մատուցած ծառայությունների դիմաց ստացվող վճարումներից:




Լրահոս