2015 թվականի Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից, որոնցում ներկայացված է 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Նախորդ տարվա ընթացքում ընկերության կողմից վճարած հարկը կազմել է 42 մլրդ 649 մլն 961 հազ. դրամ:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

«Գազպրոմ Արմենիա»- 42 մլրդ 649 մլն դրամ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»- 27 մլրդ 505 մլն

«Ղ Տելեկոմ»- 18 մլրդ 628 մլն

«Ալեքս Գրիգ»- 18 մլրդ 255 մլն

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»- 16 մլրդ 955 մլն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 16 մլրդ 494 մլն

«Արմենիա տելեֆոն կոմպանի»-  15 մլրդ 466 մլն 983 հազ. դրամ

«Գրանդ տոբակո հայ կանադական ՀՁ» ընկերություն- 13 մլրդ 699 մլն 722 հազ. դրամ

«Ֆլեշ» ընկերությունը-  12 մլրդ 751 մլն 28 հազ. դրամ

«Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերություն-  9 մլրդ 465 մլն. 202 հազ. դրամ:




Լրահոս