Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում «Ֆեդեքս» փոստային ծառայության աշխատակիցները կասկածելի սարքեր են հայտնաբերել բեռնափոխադրման ժամանակ, փոխանցում է NDTV-ն:
Օդանավակայանում հայտնել են, որ ոստիկանության հատուկ ջոկատը խուզարկում է անցկացրել և պայթուցիկ սարքերի նման մետաղական իրեր հայտնաբերել:
Օդանավակայանում իրական խուճապ է սկսվել: Պարզվել է, որ պայթուցիկ սարքերով բեռը նախատեսված է Թունիսում ԱՄՆ դեսպանատան համար՝ այնտեղ անվտանգության ապահովման հարցով անձնակազմի ուսուցման նպատակով:
Փոստային ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ նման գործողություններն անթույլատրելի են Փարիզի ահաբեկչություններից հետո:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան