Ձմեռային արձակուրդներն այլևս չեն երկարաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը համացանցային գրառում է կատարել դպրոցական արձակուրդների երկարաձգման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1 ից:

Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»:




Լրահոս