ՄԻԱՅՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուելսի արքայազն Չարլզը կդառնա թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը մասնավոր այցով մայիսի 28-30-ը Հայաստանում է: Նրան ուղեկցում է «Երեւա՛ն, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:
Երեկ Չարլզը այցելեց Մատենադարան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակույթի կենտրոն, սակայն հետնամուտքից, քանի որ մի շարք բնապահպանական ակտիվիստներ հավաքվել էին պաստառներով՝ նրա ուշադրությունը հրավիրելու Վայոց Ձորում գտնվող Ամսուլարի ոսկու հանքավայրի խնդիրների վրա: Այդ հանքավայրը շահագործելու է բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի անդամն իրեն ուղեկցող Սարգսյանն է:
Երեկոյան «Դոլմամա» ռեստորանում արքայազնին ճաշի էին հրավիրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայրենի պաշտոնյաներից ու գործարարներից որեւէ մեկը հրավիրված չէր այդ ճաշին: Միայն սփյուռքահայ գործարարներն էին ներկա:




Լրահոս