ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարող եմ ասել, որ դրանք երկուսն են, եւ բիոզուգարաններ չեն, այլ զուգարաններ են: Մեկն աշխատում է, մյուսի մեկ կաբինան աշխատում է, մյուսը՝ ոչ: Ես հիմա, ճիշտն ասած, չէի ասի, որ ամբողջ օրը զբաղվում եմ դրանով: Հանձնարարականները տրված են»:

Վահրամ Ավանեսյան «Լուրեր»

Երբեմն թվում է, թե մեր երկրում դիտմամբ են նորանշանակ պաշտոնյաներ ընտրում այնպիսի մարդկանց, որոնց նայելով կամ լսելով՝ ստիպված կլինենք երանի տալ նրանց նախորդների ժամանակաշրջանին: Եթե ֆինանսների նորանշանակ նախարարի նախորդն ընդամենը հաջողությամբ կազմակերպեց բյուջեից 340 հազար դոլարի անիմաստ վատնումը, ապա ներկայիս նախարարը նաեւ պարզաբանումներ է տալիս՝ ասելով, թե բիոզուգարան չէ, այլ զուգարան: Ինչ խոսք, շատ օգտակար տեղեկատվություն էր եւ, անշուշտ, մխիթարանք, նամանավանդ որ մի զուգարանի մի կաբինան էլ աշխատում է: Կարեւորը, որ բիոզուգարաններ չեն: Համարենք հարցը լուծված:




Լրահոս