Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին անցյալ տարի դեկտեմբերին Բելգրադում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքները, 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանն առնչվող և ԵԱՀԿ մի շարք այլ օրակարգային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության կարևորությունը։ Անդրադարձ արվեց Բեռնում անցյալ տարեվերջին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և շնորհակալություն հայտնեց գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին բեղմնավոր գործունեության համար:




Լրահոս