Armlur.am-ի թղթակիցը Բաղրամյան 26-ից հայտնում է, որ նախագահական նստավայր են ժամանում մի շարք պաշտոնյաներ, որոնց թվում են Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Սպորտի և երիտասարադության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը և այլոք:
Պաշտոնյաները խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել և տեղեկացնել, թե ինչու են շտապում նախագահական, սակայն խոստացան պատասխանել հարցերին խորհրդակցությունից հետո միայն:
Տեղեկացնենք, որ քիչ առաջ նախագահի նստավայրում սկսել է խորհրդակցություն, որին մասնակցում են մի շարք պաշտոնյաներ:
Նշենք, որ նախագահական նստավայր են ժամանել նաև ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Մարտուն Գրիգորյանը:
Նախագահական նստավայր ժամանեց նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: