Ինչ է քննարկվել Նախագահականում. խորհրդակցությունն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` րոպեներ առաջ ավարտվեց Նախագահական նստավայրում հրավիրված խորհրդակցությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ  նստավայրում ելույթ է ունեցել միայն Սերժ Սարգսյանը: Վերջինս խոսել է բացառապես Սահմանադրական փոփոխությունների ընթացքի և առաջիկա քայլերի մասին` ոչ մի բառ չասելով ներկա շատ պաշտոնյաների ապագա ճակատագրի մասին:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը  ընդգծել է նաև, որ պետք է հնարավորություն տալ երիտասարդ կադրերին աշխատելու և առավել ակտիվ գործելու` դեմ արտահայտվելով լճացմանը:

ArmLur.am-ի հետ զրույցում խորհրդակցությանը մասնակցած պաշտոնյաները հայտնեցին, որ իրենք դեռ շարունակում են մնալ անորոշության մեջ, քանի որ ոչինչ չի խոսվել այն մասին, թե կոալիցիոն սկզբունքներով ինչ պաշտոններ են բաշխվելու և ում միջև:




Լրահոս