Թուրքիայի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել զինծառայողների հանրակացարանի մոտ: Զոհվել է 20 մարդ, ևս 61-ը վիրավոր է, փոխանցում է Reuters-ը:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ավելի վաղ հաղորդվել է 18 զոհի մասին:
Թուրքիայի իշխանություններն այն ահաբեկչություն են որակում: Տեղի ունեցածի հետ կապված՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է այցն Ադրբեջան: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին չեղարկել է այցը Բրյուսել: