![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/cristiano-ronaldo_dzkjo8rx584r130i5pzmvgwbo.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Պորտուգալացի ֆուտբոլիստը ձայնների 41 տոկոսը՝ առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկա»-ի հարձակվող Ժոնասից, գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերից եւ ֆրանսիական ՊՍԺ-ի գերմանացի դարպասապահ Կեւին Տրապից:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Ռոնալդուն մասնակցել է 7 հանդիպման, խփել 12 գոլ ու կատարել երեք արդյունավետ փոխանցում: