Առավոտ. Աշոտ Աղաբաբյանը կխոսի Սամվել Ալեքսանյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Aravot .am-ի հետ զրույցում Ամասիայի տարածաշրջանի բնակիչները բողոքել էին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիզացրել է խոզաբուծության ոլորտը, ու մարդիկ, ովքեր առեւտրային բանկերից բարձր տոկոսներով վարկեր էին վերցրել, խոզեր գնել, թանկ գնով կեր առել, մսի մթերման ժամանակ կանգնել են փաստի առջեւ՝ ստիպված են եղել էժան գնով վաճառել՝ կուտակելով հավելյալ պարտքեր։
Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Երեկ այդ տարածաշրջանից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետքաքրքրվեցինք՝ ինչ-որ բան պատրաստվո՞ւմ է անել: “Չեմ իմանում, տեղյակ չեմ: Եթե ըտենց եղավ՝ ես Սավել Ալեքսանյանի հետ կխոսեմ”,- ասաց Աղաբաբյանը”,- մեջբերում է “Առավոտը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս