«Նոր Հայաստան»-ի անդամները հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և Գարեգին Չուգասզյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ընդունելության ժամանակ հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթի և Գերմանիայի դեսպան Բերնարդ Մաթիաս Կիեսլերի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին և ներքին իրավիճակի վերաբերյալ հարցեր: Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են շփումների շարունակականությունը՝ կողմերին հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեսակետներ փոխանակելու և դիրքորոշումներ ճշգրտելու նպատակով:

Այս մասին հայտնում է ճակատի մամլո ծառայությունը։




Լրահոս