“Շիրակ կենտրոննե իր պատրաստած հերթական տեսանյութում անդրադարձել է Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային անմխիթար պայմաններին:
Այսօր ներկայացվող տեսանյութը քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող, անօգական ընտանիքների մասին է:
Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ: Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող ջրի միակ ծորակից: Այդ նույն նկուղ է հոսում նաև շենքի ողջ կոյուղին:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” տեսանյութում, առանց մեկնաբանության: