Բրիտանական Ֆիլմերի 14-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում։Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը: Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունըևՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում:
Բացման արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանՋուդիթՖարնուորթը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
Փառատոնը մեկնարկեց ռեժիսոր Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով։ Ֆիլմը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։ Միսս Շեփերդի դերակատարը օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթն է:
«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում:Ես ինքս հաճախ այցելում եմ և դիտում այդ ֆիլմերը և տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների ներգրավվածության աճին և դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ մեր աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգևելով միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն»,-նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք անչափ ուրախ ենք մեր հանդիսատեսին ներկայացնել բրիտանական լավագույն ֆիլմերը, որոնք հեղինակավոր կինոփառատոներին արժանացել են մրցանակների և կինոքննադատների կողմից ստացել բարձր գնահատականներ: Հուսով ենք, որ այս մեկ շաբաթը մեր հանդիսատեսի համար կդառնա բրիտանական կինոարվեստի գնահատման և նշանավորման օրեր»-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը: