«Իսլամական պետության» 12-ամյա ահաբեկիչը կանանց է մահապատժի ենթարկել. նրան հատուկ անունով են կոչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակայնորեն 5 կնոջ է մահապատժի ենթարկել:

Ահաբեկիչների թվում է եղել 12-ամյա աղջիկը, ում բրիտանական ԶԼՄ-ները կոչում են Ջիհադի Ջեյն՝ ԻՊ-ի սպանված դահիճ Ջիհադի Ջոնի օրինակով:

Ինչպես հայտնում է The Daily Star-ը, սպանությունը տեղի է ունեցել իրաքյան Նինևիում՝ ասորիների երբեմնի մայրաքաղաքում:

Ահաբեկիչներն առաջին անգամ աղջիկ երեխայի են օգտագործել մահապատիժն իրականացնելու համար: Իսկ ահա տղա երեխայի մասնակցությամբ մահապատիժ է իրականացվել 2016թ. փետրվարին, երբ անգլիախոս տղան միանգամից 3 տղամարդու է մահապատժի ենթարկել, ովքեր մեղադրվում էին լրտեսության մեջ:




Լրահոս