ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» ընկերության կողմից խաբված Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան հասցեում գտնվող նորակառույց շենքերի բնակարանատերերն այսօր հանդիպելու են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ խաբված բնակիչ Զոյա Պետրոսյանից: Հիշեցնենք, որ բնակիչները պայմանագիր էին կնքել «Տոնուս» ընկերության հետ, վճարել բնակարանների գումարը եւ պետք է մինչեւ 2010թ. սկիզբը ստանային իրենց բնակարանները, սակայն ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը: «Վաղը (այսօր-խմբ.) հինգ հոգով հանդիպելու ենք նախարարի հետ եւ քննարկենք: Իսկ եթե նախարարի պատասխանը չբավարարեց, ապա մենք բնակիչներով՝ ավելի քան 260 հոգի, շարժվելու ենք դեպի նախագահական՝ փակելու Բաղրամյան փողոցը»,-հայտարարեց Զոյա Պետրոսյանը:




Լրահոս