Չնայած նրան, որ Բրազիլիայում արգելվում է տնային և վայրի կենդանիներ պահել, Դինդիմ անունով պինգվինը խախտում է բոլոր օրենքներն ու ամեն տարի, սկսած 2011թ.-ից, կտրում է 8 հազար կիլոմետր՝ հանդիպելու իր կյանքը փրկողին:
71-ամյա թոշակառուն գտել էր պինգվինին անմխիթար վիճակում: Տղամարդը լողացրել էր նրան, կերակրել և բուժել: Նա նաև նկատել էր, որ իր նոր ընկերը չի ցանկանում բաժանվել նրանից: Ամեն տարի պինգվինն այցելում է նրան:
«Ես սիրում եմ Դինդիմին, նա կարծես իմ երեխան լինի: Նա ամեն տարի 8000 կմ լողում է, որպեսզի տեսնի ինձ»,-ասում է թոշակառուն: