«Իսլամական պետության» վրացի առաջնորդը կլինիկական մահ է տանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգային խումբը (The Syrian Observatory for Human Rights) հայտարարել է, որ «Իսլամական պետության» վրացի առաջնորդ Աբու Օմար աշ-Շիշանին, ով ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում ծանր վնասվածք էր ստացել, գտնվում է կլինիկական մահվան վիճակում և միացված է արհեստական կենսապահովման սարքավորմանը Ռաքքա քաղաքի հիվանդանոցում, փոխանցում է Al Arabiya-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել էին ավիահարվածների արդյունքում աշ-Շիշանիի հնարավոր ոչնչացման մասին:

2015թ. դեկտեմբերին EIN տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան հատուկ նշանակության ուժերին հաջողվել է ոչնչացնել աշ-Շիշանիին: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը չէր հաստատվել:

Աբու Օմար աշ-Շիշանին (իրական անունը՝ Թարհան Բաթիրաշվիլի) ծնվել է 1986թ. վրացական Բարկիանիում, մայրը չեչենուհի է, հայրը՝ վրացի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս