FlyDubai-ի պատմության մեջ առաջին ավիավթարը. ընկերության գործադիր տնօրենը հանդես է եկել պաշտոնական ուղերձով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

FlyDubai ավիաընկերությանը պատկանող «Boing-737» ինքնաթիռի կործանումից հետո ավիաընկերության գործադիր տնօրեն Հայս Ալ-Հայսը հանդես է եկել պաշտոնական ուղերձով, փոխանցում է Lifenews-ը:

Նա նշել է, որ ընկերության աշխատակիցները մինչ այժմ շոկային վիճակում են:

«Մեր գլխավոր խնդիրը ինքնաթիռում գտնված բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների հարազատների աջակցությունն է: Flydubai-ում բոլորը շոկի մեջ են, և մեր սրտերը զոհվածների ընտանիքների և հարազատների հետ է: Ավիաաղետի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հոգ տանենք զոհվածների հարազատների մասին»,-ասել է FlyDubai ավիաընկերության գործադիր տնօրեն Հայս Ալ-Հայսը:

Ավիաընկերության պատմության մեջ մինչ այժմ նման ավիաաղետներ չեն եղել:




Լրահոս