Երեվան-Բաթումի-Երեվան գնացքներով 5 հազար ուղեվոր է երթեվեկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղևոր:
Դա 4,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
Միայն հուլիսի 1-ից մինչև 11-ը գնացքի ուղևոր էին դարձել 2 846 մարդ, ինչը 5,1%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 2 707 ուղևոր: Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև հուլիսի 11-ը վաճառվել էր “Արմենիա” ֆիրմային գնացքի 12 401 տոմս, ինչը 28%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը: 
Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի բարձրացմամբ: 
Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:
“ՀԿԵ” ՓԲԸ-ն հանդիսանում է “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է “Հայկական երկաթուղիներ” ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:




Լրահոս