Բրյուսելում տեղի ունեցած պայթյունից ժամեր առաջ օդանավակայանում է եղել Սաակաշվիլու ընտանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնել է, որ իր կինն ու որդին պայթյուններից ժամեր առաջ լքել են Բրյուսելի օդանավակայանը:

«Երբ ես կարդացի այդ ողբերգության մասին, ես գիտեի, որ նրանք հասցրել են լքել օդանավակայանը: Սակայն միանգամից մտածեցի զոհվածների հարազատների մասին, որոնց չի հաջողվել փրկել: Դա սարսափելի ողբերգություն է և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը»,-գրել է Օդեսայի նահանգապետը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ այսօր Բրյուսելում տեղի ունեցած սերիական ահաբեկչությունների զոհ է դարձել 28 մարդ, ևս 80-ը վիրավոր է: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:




Լրահոս