«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նաիրիտի» նախկին աշխատակիցների և ՀՀ Էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի միջև մարտի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը նախարարն արտառոց առաջարկ է արել։ Նա գործարանի նախկին աշխատակիցներին նախ հասկացրել է, որ հույսը չդնեն կառավարության վրա, և հորդորել է սեփական ուժերով լծվել գործարանի վերագործարկման գործին, մասնավորապես, առաջարկելով այլընտրանքային ուղիներ փնտրել կաուչուկի իրացման և օտարերկրյա ներդրողներ գտնելու հարցում։
Նա փոխել է նախկին որոշումը և գործարանի ապագան քննող աշխատանքային խմբում ընդգրկել է նաև 5 աշխատակիցների՝ Արագեղեցիկ Կարեյանին, Կարեն Իսրայելյանին, Շավարշ Զարգարյանին, Գագիկ Ավետիսյանին և Արմեն Դեմիրճյանին։ Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։