ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման 6 դեպք է գրանցվել: Այս մասին փոխանցում է RNS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը:

ՌԴ ՊՆ-ի տվյալների համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել Հալեպում՝ 5 անգամ և Լաթաքիայում՝ 1 անգամ:

Նշվում, որ ռուսական ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի ռազմաօդային ուժերը զինված գործողությունների դադարեցման մասին հայտարարած ընդդիմադիր զինված խմբավորումների ուղղությամբ հարվածներ չեն հասցրել:

Ռուսաստանը անցած մեկ օրում Հալեպ է ուղարկել 4,4 տոննա մարդասիրական օգնություն:




Լրահոս