Սյունիքի ընտրությունները կարժենան 50 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ԿԸՀ-ը կառավարությունից 51 136 846 դրամ է պահանջել, սակայն կառավարությունը որոշել է հատկացնել 50 384 846 դրամ:
Այս մասին պարզ է դառնում կառավարության կայքում հրապարակված ` ֆինանսների նախարարի` ԿԸՀ նախագահին հասցեագրված նամակից:
Թե ինչի վրա էր պատրաստվում ծախսել ԿԸՀ-ն հավելյալ շուրջ 1 մլն դրամը, հայտնի չէ, քանի որ ԿԸՀ-ի կատարած նախահաշիվը չի հրապարակվում: Փոխարենը կառավարությունը հաշվարկել է, որ 50 384 846 դրամից 8 441 515-ը բավական է ԿԸՀ-ի, 2 752 031-ը’`ԸԸՀ-ի եւ 39 191 300-ը` ՏԸՀ-ների ծախսերն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջացել այն բանից հետո, երբ Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ:
Նշենք, որ պատգամավորական թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու մասին քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս հայտարարություն չի արել:
“Փաստինֆո”




Լրահոս