Մենք ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ անօրինական ավտոկանգառների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆեյսբուքում բացվել է “Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է” խումբ, որտեղ կոչ է արվում բոյկոտել վճարովի ավտոկանգառների համար վճար կատարելը։
“Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Հաշվի առնելով այս և որոշման հետ կապված այլ անօրինական կետեր և բացթողումներ, ինչպես նաև օգոստոսի 4-ին ժամը 21:00-ի քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, որպես պայքարի միջոց կիրառել ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Մենք ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ անօրինական ավտոկանգառների համար:
Պայքարը շարունակվում է բոլոր ոլորտներում”,- գրված է խմբում։ 




Լրահոս