Ինչ սպասել Ուորլիքի հայտարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմն Ուորլիքը Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող վերջին օրերի ռազմական գործողություններին, ասել է. «Կոնֆլիկտի լուծումը հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից և դրանց հանձնումը Բաքվին»:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն Ուորլիքի հայտարարության մասին տեղյակ չէր, սակայն ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում Ուորլիքի հետ հանդիպել են մի քանի ամիս առաջ և մանրամասն ներկայացրել հայկական դիրքորոշումը, ըստ որի` ԼՂՀ-ն անկախ պետություն է և պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից. «Այլ բան է, որ մինչ օրս միջազգային հնարությունը չի ճանաչել, բայց բոլորը գիտակցում և հասկանում են, որ դա դե ֆակտո պետություն է: Մինև Ուորլիքի հայտարարությունը` մեր պետական դեպարտամենտի կողմից եղավ հայտարարություն, որտեղ նշվեց, որ բացի տարածքային ամբողջականության սկզբունքը, նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը պետք է կիրառվի: Առանց այդ սկզբունքի քննարկման ըստ էության բանակցությունները չեն կարող առաջ գնալ»:




Լրահոս