Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերջին օրերին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին ArmLur.am-ը զրուցել է մարտի 1-ի քրեական գործով նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի հետ:
-Պարո՛ն Սաղաթելյան, ըստ Ձեզ՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում ռազմական գործողություններ ինչո՞ւ սկսվեցին եւ ինչո՞վ կավարտվեն:
-Երեւի միայն Նաստրադամուսի կարող է ասել, թե ուր կտանի այս ամենը, բայց իմ կարծիքով ոչ մի տեղ էլ չի տանի, նորից կբերի հին տաշտակի մոտ նորից մի քանի ժամանակ հետո նույն ձեւի կլինի, նորից կրակոց, նորից զինվորների մահ ու քաղաքական խաղ:
-Կողմերը հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ են տանում: Ըստ Ձեզ հրադադարի ինչպիսի՞ պայմանգիր է մեզ ձեռնտու:
-Հրադադարի ցանկացած պայմանը մեզ ձեռք կտա, եթե իրոք իրականություն լինեն հրադադարի մեջ դրված, ստորագրված պայմանները: Այդ հրադադարի ծրագրողները ովքեր են, ինչո՞ւ ԼՂՀ Պնախարարը չկա մեջը, Հայաստանն ու Ադրբեջանն է, եթե վեճը Ղարաբաղի հետ է: Դրանք այնպիսի բաներ են, որ վերջում պարզվում է, որ ոչ մեկը պատասխանատու չէ այդ ստորագրությունների համար` ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը: Այս պահին Ռուսաստանին կամ Թուրքիային ձեռնտու ինչ-որ պայմաններ թելադրեցին, դրանց ստորագրել տվեցին, բայց էլի կրակելու են: Հնարավոր չէ չկրակեն, քանի ղարաբաղյան վեճը կա: Կարևոր չեն թե Ադրբեջանից քանի հոգի են մահացել`1000 հոգի է, թե 100 հազար, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, որ իզուր տեղը այդքան հայ երիտասարդներ մահացան: Ինչո՞ւ գան սպանեն գնան ու պատասխան չտան:
-Պարո՛ն Սաղաթելյան, անօդաչու սարքերով Ադրբեջանի հարձակումների դեմ արդյո՞ք համապատասխան մեխանիզմներ չենք կարող կիրառել:
-Դա իրենց կատարելագործված զենք կրող սարքեր են: Հիմար-հիմար ասեցին, թե 200 դոլար Ռուսաստանից պարտք են վերցրել եւ նման տեխնիկա են առել, բայց պարզվեց սուտ է, միայն նկարահանող սարքեր են, դրանք զենք չեն կրում: Իսկ զենք կրողները Իսրայելի նվերն էր:
Ամենալավ մեխաիզմ մենք ունենք, եթե Հայաստանում օրինական իշխանություն լինի, օրենքը բոլորի համար հավասար լինի, լինենք հզոր երկիր, նայենք մեկնումեկը կփորձի հանկարծ ձեռք բարձրացնի հզոր երկիր վրա: Դա է ամենամեծ մեխանիզմը: Ի՞նչ տեխնիկա, ի՞նչ բան: Տեխնիկա դու առար, ինքը քեզանից ավելի շատ փող ունի, ավելի նորագույնը կառնի:
-Հայաստանում մի շարք ֆիզիկոսների կողմից կարող են սենսորային գերզգայուն համակարգեր ստեղծվել, որոնք կկանխեն թշնամու տեղաշարժը: Արդյո՞ք չարժի նման սարքեր ձեռք բերելու ուղղությամբ մտածել կամ այլ համակարգեր փորձել կիրառել:
-Աշխարհում բոլոր գիտությունների մեջ կան ընտիր հայ մարդիկ որոնք կարող են նման սարքեր ստեղծել, բայց ինչ կարիք կա, երբ հզոր երկրներ աշխատում, արտադրում եւ վաճառում են դրանք: Այդքան Սաշիկներ.. կարմիր գծերը, Միշիկները, չգիտեմ ինչերը… Երեւանում մի 200 հատ 1, 2, 3 միլիոն դոլարանոց զապաս տներ ունեն թող վաճառեն փողը տան, կամ չխլեն, չգողանան տան` գնեն: Թուրքիան, Ադրբեջանը 3 միլիարդ դոլար տվեց առավ իր համար: Իրենք չեն կարո՞ղ 15-20 միլիոն դոլար տան այդ սարքերը վերցնեն, որ զինվորը սահմանի վրա ապահով կանգնի: Մեր գիտնականները մինչև սարքեն ժամանակ է հարկավոր: Մեկ շաբաթ անց գումարը տվեցին զինատեսակը կունենան, դա ինքնապաշտպանության հետ թույլատրվում է վաճառել:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ